Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում քվեարկել է 243 հազար 335 քաղաքացի կամ ընտրողների 50.06 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի ծառայությունը։
Հանրապետության 69 համայնքներում անցկացվում էին ՏԻՄ ընտրություններ։
«Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան: Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված կարգով տպվել են ավարտական տեղեկանքները», - ասված է ԿԸՀ-ի հաղորդագրությունում: