Մատչելիության հղումներ

Նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին


Զորակոչ, հունվար, 2017թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Համաձայն ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրի՝ 2017-ի նոյեմբեր-2018-ի հունվար ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ; կապահովվի այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը; 2018-ի հունվարին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողները; այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:

Կառավարությանը հանձնարարվել է հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել դրա կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG