Մատչելիության հղումներ

«Թուրան»-ի ղեկավարի դեմ հարուցված գործը կարճվել է


«Թուրան» գործակալության ղեկավար Մեհման Ալիև, Բաքու, 2-ը նոյեմբերի, 2017թ.

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի իշխանությունը կարճել է «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի նկատմամբ ֆինանսական մեքենայությունների հոդվածներով հարուցված քրեական գործը:

«Այսօր Ալիևին հրավիրել են գլխավոր դատախազություն, որտեղ հայտնել են գործը դադարեցնելու մասին», - հայտնել է «Թուրան»-ի ներկայացուցիչը:

Ալիևին ձերբակալել են այս տարվա օգոստոսի 24-ին և ներկայացրել են հարկերից խուսափելու, հարկային հայտարարագրերը կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ խոշոր եկամուտ ստանալու մեղադրանք: Օգոստոսի 25-ին Բաքվի Յասամալի շրջանի դատարանը խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանքը: Սեպտեմբերի 11-ին նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է վերանայել խափանման միջոցը, և այն փոխարինվել է տնային կալանքով:

«Թուրան»-ը համարվում է նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անկախ լրատվական գործակալություններից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG