Մատչելիության հղումներ

«Թուրան» լրատվական գործակալության տնօրենը ձերբակալվել է


Մեհման Ալիև, արխիվ
Մեհման Ալիև, արխիվ

Երեկ՝ օգոստոսի 24-ին ձերբակալվել է ադրբեջանական անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը։

Ըստ գործակալության, տնօրենին ձերբակալել են հարկերից խուսափելու և լիազորությունները չարաշահման մեղադրանքով։

Օգոստոսի 18-ին Մեհման Ալիևը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ նախաքննության պատճառով գործակալության բանկային հաշիվները սառեցվել են և սրան քաղաքական որակում էր տվել։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանի իշխանությունների այս գործելաոճը։ Նրանք գործակալության նկատմամբ մեղադրանքները շինծու են որակել՝ դրանք համարելով Ադրբեջանում ազատ մամուլի նկատմամբ ընդհանուր արշավի մաս։

Մեհման Ալիևի փաստաբանը հայտարարել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով և սպասում են, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում դատական նիստ կհրավիրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG