Մատչելիության հղումներ

ԱՄՆ օրենսդիրները հրապարակում են ընտրություններին ռուսական միջամտության հետ կապված գովազդներ սոցցանցերում


ԱՄՆ օրենսդիրների հրապարակած ֆեյսբուքյան գովազդներից մեկը՝ «Աջակցե՛ք Հիլարին և փրկե՛ք ամերիկացի մահմեդականներին»
ԱՄՆ օրենսդիրների հրապարակած ֆեյսբուքյան գովազդներից մեկը՝ «Աջակցե՛ք Հիլարին և փրկե՛ք ամերիկացի մահմեդականներին»

Միացյալ Նահանգների օրենսդիրները հրապարակել են Ֆեյսբուքի և Ինստագրամի մի շարք գովազդներ, որոնք կապ ունեն ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրություններին ռուսական միջամտության հետ:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հանձնաժողովի այս քայլը հաջորդում է սոցիալական ցանցերի նկատմամբ գործադրված ճնշումներին․ վերջիններին քննադատում են ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու համար, որոնցով հնարավոր կլիներ արգելափակել ռուսական գովազդները և կանխել միջամտությունը ընտրություններին:

Հրապարակված գովազդներից մեկը, օրինակ, ունի հետևյալ բովանդակությունը՝ «Աջակցե՛ք Հիլարին և փրկե՛ք ամերիկացի մահմեդականներին»: Մեկ այլ լուսանկարում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կողքին հիջաբով կին է: Կամ՝ «Հավանությո՛ւն տվեք և տարածե՛ք, եթե ուզում եք, որ բուրքան արգելվի Ամերիկայում»՝ ակնարկելով, որ մարմինը ոտքից գլուխ ամբողջությամբ ծածկող հագուստի տակ կարող է ահաբեկիչ թաքնվել:

Հիշեցնենք, սենատորների կողմից հնչած խիստ քննադատությունից հետո սոցցանցերը խոստացել են ամրապնդել հսկողությունը: Facebook-ը, օրինակ, հայտարարել է, թե մինչև հաջորդ տարեվերջ անվտանգության հարցերով ընկերությունում զբաղվելու է 20 հազար մարդ՝ երկու անգամ ավելի, քան այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG