Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորները քննադատում են Facebook-ին, Twitter-ին և Google-ին


ԱՄՆ - Facebook, Twitter և Google ընկերությունների ներկայացուցիչներ Քոլին Սթրեթչը (ձախից), Շոն Էդջեթը (կենտրոնում) և Ռիչարդ Սալգադոն Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 31-ը հոկտեմբերի, 2017թ․
ԱՄՆ - Facebook, Twitter և Google ընկերությունների ներկայացուցիչներ Քոլին Սթրեթչը (ձախից), Շոն Էդջեթը (կենտրոնում) և Ռիչարդ Սալգադոն Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 31-ը հոկտեմբերի, 2017թ․

Ամերիկացի սենատորները կոշտ քննադատության են ենթարկել Facebook, Twitter, Google ընկերություններին՝ պնդելով, թե նրանք չեն արել հնարավորը՝ կանխելու ռուսների միջամտությունը ամերիկյան ներքաղաքական գործընթացներին:

Սենատում անցկացված լսումների ժամանակ Facebook-ն ընդունել է, որ ընտրություններից առաջ ամերիկյան ընտրազանգվածի մոտ կեսը՝ 126 միլիոնը, դիտել է քաղաքական գովազդներ ու նախընտրական նյութեր, որոնք ֆինանսավորվել են ռուսների կողմից:

Սենատորները պահանջում են պարզել՝ ինչու Facebook-ն այդ փաստներն ավելի վաղ չէր բացահայտել:

Սոցիալական ցանցերը, իրենց հերթին, խոստացել են ամրապնդել հսկողությունը: Facebook-ը, օրինակ, հայտարարել է, թե մինչև հաջորդ տարեվերջ անվտանգության հարցերով ընկերությունում զբաղվելու է 20 հազար մարդ՝ երկու անգամ ավելի, քան այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG