Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

«Նման անմարդկային գործողությունները վերահաստատում են մեր այն համոզմունքը, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, և անհրաժեշտ է միասնականորեն ու վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը մարդկության դեմ ուղղված այդ չարիքն արմատախիլ անելու համար:

Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի հետ մենք աղոթում ենք անմեղ զոհերի հոգիների խաղաղության և վիրավորների առողջության համար»,- մասնավորապես, ասված է Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Նախօրեին բեռնատարի ղեկին գտնվող ահաբեկիչը Նյու Յորքի ամենաամարդաշատ թաղամասերից մեկում` Մանհեթենում վրաերթի ենթարկեց անցորդներին ու հեծանվորդներին, ինչի հետևանքով 8 մարդ զոհվեց, առնվազն 12-ը վիրավորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG