Մատչելիության հղումներ

Կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ»-ի կառավարման խորհրդի նիստը


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, խորհուրդն ի գիտություն է ընդունել «Սերենիսսիմա կոստրուցիոնի» ընկերության հետ պայմանագրի լուծումը և հաստատել Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Տրանշ 2»-ի շրջանակում աուդիտի ծառայությունների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները և պայմանագիրը շնորհել «Գրանդ Թորոնթոն» ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG