Մատչելիության հղումներ

Թրամփը հանձնարարել է է՛լ ավելի մանրազնին ստուգել ԱՄՆ մտնող օտարերկրացիներին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Նյու Յորքում երեկ իրականացված ահաբեկչությունից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ներքին գործերի նախարարությանը է՛լ ավելի մանրազնին ստուգել Միացյալ Նահանգներ մտնող օտարերկրացիներին:

«Քաղաքականապես կոռեկտ լինելը լավ բան է, բայց ոչ այս հարցում», - գրել է Թրամփը Թվիթերում:

Երեկ Նյու Յորքում՝ Մանհեթենի հենց կենտրոնում, բեռնատարը վրաերթի էր ենթարկել հեծանվորդների ու հետիոտների, 8 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը՝ վիրավորվել:

Նյու Յորքի ոստիկանության հաղորդմամբ, մեքենայի ղեկին եղել է 29 ամյա Սայֆուլո Սաիպովը, ում ոստիկանությունը հրազենով վիրավորել է և ձերբակալել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Սաիպովը Միացյալ Նահանգներ է եկել 2010-ին Ուզբեկստանից, և մեքենան վարձակալությամբ էր վերցրել: Իրավապահների հաղորդմամբ՝ նա այս գործով անցնող առայժմ միակ կասկածյալն է, լրատվամիջոցները, սակայն, գրում են, որ ահաբեկչի մեքենայում հայտնաբերվել է ձեռագիր մի երկտող, որտեղ Սաիպովը իր հավատարմությունն է հայտնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG