Մատչելիության հղումներ

Իրանը կատարել է միջուկային համաձայնագրով ձեռք բերած պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար


ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն և Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ

Միավորված ազգերի կազմակերպության կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանը իրականացրել է միջուկային համաձայնագրով ձեռք բերած պարտավորությունները։

Նշենք, որ Ամանոն երեկ է ժամանել Թեհրան։

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի ուղևորությունն Իրան համընկել է Վաշինգտոնից հնչող այն պնդումներին, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ ապագայում կարող է հետ կանչել ամերիկյան կողմի` 2015-ին կնքված համաձայնագրի տակ դրված ստորագրությունը:

2015 թվականի գործարքի ժամանակ Թեհրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային պատժամիջոցներից ազատվելու դիմաց:

Դեռ օգոստոսին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ​կոչ էր արել ՄԱԳԱՏԷ-ին ​ստուգել Իրանի ռազմակայանները՝ պարզելու, թե արդյո՞ք խախտվում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագրի դրույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG