Մատչելիության հղումներ

Կատալոնիայի անկախության հակառակորդները բազմամարդ ցույց են կազմակերպել Բարսելոնիայի կենտրոնում


Այսօր Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի կենտրոնում են հավաքվել Իսպանիայի միասնության հազարավար կողմնակիցներ:

«Կատալոնիան մենք ենք» կարգախոսի ներքո ընթացող ցույցի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Մադրիդի կենտրոնական կառավարության` Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումներին:

Իսպանիայի կառավարությունն այս քայլին դիմեց այն բանից հետո, երբ Կատալոնիայի խորհրդարանը քվեների մեծամասնությամբ անկախություն հռչակեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG