Մատչելիության հղումներ

Շուրջ 1000 ընդդիմադիրներ հակակոռուպցիոն բողոքի ցույց են անցկացրել Բաքվում


Բողոքի ցույց Ադրբեջանում, 28-ը հոկտեմբերի, 2017թ․
Բողոքի ցույց Ադրբեջանում, 28-ը հոկտեմբերի, 2017թ․

Շաբաթ օրը ադրբեջանցի շուրջ 1000 ընդդիմադիրներ հակակոռուպցիոն բողոքի ցույց են անցկացրել Բաքվի կենտրոնում։

Ցուցարարները նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր են հնչեցրել։

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլին՝ քննադատելով կոռուպցիան իշխանության վերին էշելոններում, ընդգծել է, որ դա խանգարում է բնակիչներին օգտվել նավթի արտահանումից ստացված եկամուտներից։

Ադրբեջանցի իրավապաշտպան Օգտայ Գյուլալիևն իր հերթին հայտարարել է ․ - «Ընդդիմադիր, անկախ կայքերն արգելափակվել են։ Ավելի քան 160 քաղբանտարկյալներից 20-ը լրագրողներ և բլոգերներ են։ Ադրբեջանն իր քաղբանտարկյալների թվով Եվրոպայում առաջատար է»։

Ոստիկանությունը հայտնել է, որ ցույցին միջադեպեր չեն գրանցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG