Ռուսաստանցի փրկարարների 40 հոգուց բաղկացած խումբն, այդ թվում՝ 17 սուզորդներ, ժամանել են Նորվեգիա՝ Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին աջակցելու համար։
Ուղղաթիռը հոկտեմբերի 26-ին Արկտիկ արշիպելագում՝ Սվալբարդում ընկել է ծովը։
Ուղղաթիռում եղել են 8 մարդ՝ անձնակազմի հինգ անդամներ և երեք գիտնականներ։ 8 անձանցից և ոչ մեկը չի հայտնաբերվել։