Իսպանիայի կառավարությունը շաբաթ առավոտյան պաշտոնանկ է արել Կատալոնիայի ինքնավարության ոստիկանության ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոյին:
Կատալոնիայի կառավարությունը, իր հերթին, դիմել է տարածաշրջանային ոստիկանության աշխատակիցներին` կոչ անելով խորացող ճգնաժամի ֆոնին չեզոքություն պահպանել:
Պաշտոնական Մադրիդը այս քայլին դիմել է Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության հռչակումից մի քանի ժամ անց: Ոստիկանության ղեկավարի պաշտոնանկությանը զուգահեռ` Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայում արտահերթ ընտրություններ է նշանակել, ինչպես նաև վերահսկողություն է սահմանել ինքնավարության գործադիր մարմինների հանդեպ: