Մատչելիության հղումներ

Շփման գծում իրավիճակը այս շաբաթ նախորդի համեմատ լարված է եղել․ ԼՂ ՊԲ


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հոկտեմբերի 22-28-ը իրադրությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր», - նշված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, շեշտում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG