Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով նիստին դատարանը վերացրեց ուղիղ հեռարձակման ու տեսանկարահանման արգելքը


Սեֆիլյանի գործով նիստերից մեկը, արխիվ

Շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունը։

Գործով անցնող 14 վկաներից 13-ն արդեն հարցաքննվել են։ Վերջին վկան գտնվում է Քարվաճառում, դատարանը նրան կանդրադառնա հետագա դատական նիստերից մեկի ժամանակ։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց մի քանի այլ անձանց որպես վկա դատարան կանչելու մասին՝ նշելով, թե այդ անձինք կհավաստիացնեն, որ Սեֆիլյանն առնչություն չունի իրեն մեղսագրվող մեղադրանքների հետ։ Դատավորը մերժեց միջնորդությունը։

Նշենք, որ դատարանն այսօր վերացրեց ուղիղ հեռարձակման ու տեսանկարահանման արգելքը, ինչպես նաև թույլատրեց դահլիճ բերել դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար նիստերից հեռացված մեղադրյալներից Գևորգ Սաֆարյանին։

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունեության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG