Հինգշաբթի օրը ԱՄՆ պետական արխիվը հրապարակել է 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող ավելի քան 2800 փաստաթուղթ:
Քանի որ փաստաթղթերը հիմա են հասանելի դառնում՝ այդ թվում նաև մասնագետների համար, հայտնի չէ, թե արդյոք դրանք հանրությանը մինչ այժմ անհայտ տեղեկություններ են պարունակում: Փաստաթղթերի մի մասը, սակայն, արգելափակվել են՝ ազգային անվտանգության համար հնարավոր սպառնալիքների առկայությունը ստուգելու նպատակով, հայտնել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
1992 թվականի ԱՄՆ Կոնգրեսը օրենք է ընդունել, որի համաձայն՝ Քենեդիի սպանության մասին արխիվները կարող են հրապարակվել 25 տարից անց՝ 2017-ին: Որոշ փաստաթղթեր ավելացվել են արխիվ սպանությունից տասնամյակներ անց:
Ըստ պաշտոնական վարկածի՝ 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեքսաս նահանգի Դալաս քաղաքում Քենեդիին սպանել է Լի Հարվի Օսվալդը՝ միայնակ: Նա ձերբակալությունից երկու օր անց սպանվել է:
2013-ին Gallup-ի կողմից անցկացված հարցումների համաձայն՝ ամերիկացիների միայն 30 տոկոսն է համամիտ պաշտոնական վարկածին, թե Օսվալդը գործել է միայնակ: Մեծամասնությունը կարծիք է հայտնել, թե սպանությունը իրականացրել է Կենտրոնական հետախուզական վարչությունը, մաֆիան կամ Ֆիդել Կաստրոն: