Մատչելիության հղումներ

Այսօր գաղտնազերծվելու են Քենեդիի սպանության վերաբերյալ հազարավոր փաստաթղթեր


ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, առաջին տիկին Ժակլին Քենեդին և Տեքսասի նահանգապետ Ջոն Քոնելին մեքենայով անցնում են Դալասի փողոցով, լուսանկարն արվել է սպանությունից վայրկյաններ առաջ, 22-ը նոյեմբերի, 1963թ.
ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, առաջին տիկին Ժակլին Քենեդին և Տեքսասի նահանգապետ Ջոն Քոնելին մեքենայով անցնում են Դալասի փողոցով, լուսանկարն արվել է սպանությունից վայրկյաններ առաջ, 22-ը նոյեմբերի, 1963թ.

ԱՄՆ-ում այսօր գաղտնազերծվելու են 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանությանն առնչվող հազարավոր փաստաթղթեր: Դրանցից 3 հազարը երբևէ նախկինում չի հրապարակվել, մոտ 30 հազարը միայն մասամբ է հրապարակվել:

Այնուամենայնիվ, պատմաբանների մեծ մասի համոզմամբ, հրապարակվելիք նյութերը նախագահի սպանության առեղծվածի վերաբերյալ բեկումնային տեղեկություններ չեն պարունակում:

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին Տեքսաս նահանգի Դալաս քաղաքում 1963 թվականի նոյեմբերի 22-ին սպանել է Լի Հարվի Օսվալդը:

Ենթադրվում է, որ հրապարակվելիք փաստաթղթերը վերաբերում են Կուբայի և Խորհրդային Միության գաղտնի գործակալների հետ 1963-ի սեպտեմբերին Մեխիկոյում Օսվալդի հնարավոր հանդիպումները բացահայտելու՝ ԱՄՆ անվտանգության ծառայությունների ջանքերին:

1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսը վճռել է, որ 25 տարի անց պետք է հրապարակվեն Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող բոլոր արձանագրված փաստաթղթերը:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահին վերապահվել է հարկ եղած դեպքում երկրի անվտանգության կառույցների աշխատանքի մասին փաստաթղթերի հրապարակումը կասեցնելու իրավունք, սակայն Դոնալդ Թրամփն անցած շաբաթ հայտնել է, որ չի խոչընդոտի հրապարակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG