Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Գերմանիայի նախագահները


Ռուսաստանի և Գերմանիայի նախագահների հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 25-ը հոկտեմբերի, 2017թ․
Ռուսաստանի և Գերմանիայի նախագահների հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 25-ը հոկտեմբերի, 2017թ․

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հույս է հայտնել, որ իր այցը Ռուսաստան կթուլացնի լարվածությունը Բեռլինի և Մոսկվայի միջև հարաբերություններում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ բավարարված չէ ներկայիս երկկողմ հարաբերություններով, և կողմերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

«Դեռ կան բաց վերքեր, չլուծված հարցեր, ու առաջինը հենց վերաբերում է Ղրիմին և Արևելյան Ուկրաինայի հակամարտությանը», - ասել է Շտայնմայերը:

Պուտինը, իր հերթին, վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Բեռլինի հետ, և հավելել է, որ գերմանացի գործարարները ձգտում են ընդլայնել իրենց ներկայությունը Ռուսաստանում:

Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Մոսկվա 2010 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG