Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը իրավապաշտպանին ազատ արձակելու համար վերջնաժամկետ է տվել Բաքվին


Իլգար Մամեդով, արխիվ
Իլգար Մամեդով, արխիվ

Եվրոպայի խորհուրդը զգուշացրել է Ադրբեջանին, որ իրավական քայլերի կդիմի Բաքվի դեմ, եթե մինչև նոյեմբերի վերջ ազատ չարձակվի ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ակտիվիստ Իլգար Մամեդովը:

Մամեդովը ձերբակալվել է 2013 թվականի փետրվարին՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու մեղադրանքով, 2014-ին նա դատապատվել է 7 տարվա ազատազրկման:

Արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Մամեդովի ազատազրկումը քաղաքական դրդապատճառներ ունի: Դեռ երեք տարի առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել էր ազատ արձակել նրան: Մամեդովը չի ազատվել բանտից անգամ Եվրադատարանի՝ հօգուտ իրեն կայացրած վճիռից հետո:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Բաքվին վերջնաժամկետ է տվել՝ ազատել Իլգար Մամեդովին մինչև նոյեմբերի 29-ը, հակառակ դեպքում այս գործը երկրորդ անգամ կուղարկվի Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 11-ին հաստատել է Ադրբեջանի իշխանություններին քննադատող երկու բանաձևերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG