Մատչելիության հղումներ

«Դիլիջան ազգային պարկում» վագոն-տնակի հրկիզման գործով ձերբակալվել է ևս մեկ անձ


«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերությանը պատկանող հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրդեհման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձերբակալվել է ևս մեկ անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր մեկ անձ, որին ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով առաջադրվեց մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG