Մատչելիության հղումներ

Վեհափառը հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հաստատման 90-ամյակի առիթով հովվապետական այցով մեկնել է Միացյալ Նահանգներ` թեմակալ առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և թեմական խորհրդի հրավերով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այս օրերին Վեհափառը կնախագահի թեմի 90-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, այցելություններ կկատարի Լոս Անջելեսի շրջանի հայկական դպրոցներ, առաջնորդարանում հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև թեմի երիտասարդների, հայկական վարժարանների սաների և շաբաթօրյա դպրոցների աշակերտների հետ:

Հոկտեմբերի 29-ին Գարեգին երկրորդը Պատարագ կմատուցի Ս․ Ղևոնդյանց առաջնորդանիստ տաճարում, որի ավարտին Վեհափառի գահակալության 18-րդ տարեդարձի առիթով կկատարվի Հայրապետական մաղթանք:

Հոկտեմբերի 30-ին Վեհափառ հայրապետը մեկօրյա այցելությամբ կմեկնի Մեքսիկա, ուր հանդիպում կունենա հայ համայնքի հետ, ինչպես նաև կմասնակցի Մեխիկոյի Մայր Տաճարում միջեկեղեցական հատուկ արարողությանը` ի հիշատակ երկրաշարժի զոհերի:

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում նոյեմբերի 1-3-ը տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG