Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան


Կարեն Կարապետյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Դմիտրի Մեդվեդևին, Երևան, 24-ը հոկտեմբերի, 2017 թ․
Կարեն Կարապետյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Դմիտրի Մեդվեդևին, Երևան, 24-ը հոկտեմբերի, 2017 թ․

Քիչ առաջ Երևան ժամանեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այց է կատարում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսվում է Կարապետյանի և Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Նախատեսվում է Ռուսաստանի վարչապետի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Վաղը Դմիտրի Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

Ռուսաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Երևան է ժամանել նաև «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG