Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին կժամանի Հայաստան


Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայում, հունվար, 2016թ.
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայում, հունվար, 2016թ.

Վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի, այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Նախատեսվում է նաև Մեդվեդևի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG