Մատչելիության հղումներ

Սոբչակը խոսում է Ռուսաստանում քաղբանտարկյալների առկայության, Ղրիմի բռնակցման մասին


Ռուսաստան - Քսենիա Սոբչակը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 24-ը հոկտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Քսենիա Սոբչակը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 24-ը հոկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանցի հեռուստաաստղ Քսենիա Սոբչակը 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին հայտարարելուց հետո առաջին պաշտոնական մամուլի ասուլիսը սկսել է քաղբանտարկյաներին՝ այդ թվում ռուսական բանտերում պահվող ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու իշխանություններին ուղղված պահանջով:

Անդրադառնալով Ղրիմի խնդրահարույց թեմային, Սոբչակը հայտարարել է, որ Ղրիմը միջազգային օրենքի համաձայն հանդիսանում է Ուկրաինայի տարածք: Նա նշել է նաև, որ 2014 թվականին բռնակցելով թերակղզին՝ Ռուսաստանը խախտել է Բուդապեշտյան հուշագիրը:

Ներկայացնելով իր թիմը՝ Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի դուստրը հայտարարել է, որ իր նախընտրական շտաբը գլխավորելու է НТВ հեռուստաընկերության հիմնադիրներից Իգոր Մալաշենկոն, ով 1996 թվականին գլխավորել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ընտրարշավը:

Հոկտեմբերի 18-ին Քսենիա Սոբչակը հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ առաջիկա մարտին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հանդես գալով որպես «բոլորին դեմ թեկնածու»: Նա վստահեցրել է, որ պատրաստ է հանել իր թեկնածությունը, եթե ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին հաջողվի գրանցվել որպես թեկնածու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG