Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կասկած չունի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կպահպանվի


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ելույթ է ունենում Chatham House-ի կոնֆերանսում, Լոնդոն, 23-ը հոկտեմբերի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բացարձակ կասկած չունի՝ 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը կպահպանվի, չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։

Ջոնսոնը նման հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի առավել ազդեցիկ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

Թրամփը, հիշեցնենք, կոչ է արել Կոնգրեսին խստացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները և չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված համաձայնագրից:

Այդ փաստաթղթով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG