Մատչելիության հղումներ

Նորապատում եռահարկ շենքի հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել


Հրդեհ, արխիվ
Հրդեհ, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ամբողջությամբ այրվում է Նորապատի 5-րդ փողոցի մի եռահարկ բնակելի շենք (20x40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով:

Հրդեհի մասին ահազանգը ստացվել էր կիրակի օրը ժամը 22:19, դեպքի վայր էր մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 23:16 հայտարարվել էր հրդեհի բարդության երրորդ աստիճան. դեպքի վայր էր մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Ժամը 00:48 հրդեհը մեկուսացվել էր:

Երեկ ժամը 16:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ էր իրականացնում մեկ մարտական հաշվարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG