Մատչելիության հղումներ

Կատալոնիայի անջատականները «զանգվածային անհնազանդության» կոչ են անում


Իսպանիա - Հանրահավաք Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում, 21-ը հոկտեմբերի, 2017թ․
Իսպանիա - Հանրահավաք Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում, 21-ը հոկտեմբերի, 2017թ․

Կատալոնիայի անջատականները «զանգվածային անհնազանդության» կոչ են անում՝ երկրամասում կենտրոնական կառավարում մտցնելու Մադրիդի մտադրության դեմ:

«Սա Ֆրանկոյի բռնապետությունից ի վեր ամենալուրջ հարձակումն է Կատալոնիայի ժողովրդի դեմ», - հայտարարել է ձախակողմյան առաջատար կուսակցություններից մեկը:

Մինչ այդ, Կատալոնիայի խորհրդարանականները արտահերթ նիստ են անցկացնում՝ հետագա քայլերը որոշելու համար: Հաղորդվում է, որ առաջիկա հինգշաբթի Կատալոնիայի խորհրդարանը կհրապարակի իր պատասխան որոշումը․ չի բացառվում, որ օրենսդիր մարմինը անկախություն հռչակի հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքներով:

Իսպանիայի իշխանությունները կտրականապես մերժում են այս հարցով երկխոսություն սկսելու՝ կատալոնացիների առաջարկը: Սենատը պատրաստվում է մինչև շաբաթավերջ որոշում ընդունել երկրամասում ուղիղ կառավարում մտցնելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG