Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ու Արամ առաջինը Բրյուսելում քննարկել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հետ:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներին:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման և Լեռնային Ղարաբաղին մշտապես սատարելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG