Մատչելիության հղումներ

ԵՄ ղեկավարները համաձայնել են նվազեցնել ֆինանսական օժանդակությունը Թուրքիային


Եվրամիության և Թուրքիայի դրոշները, արխիվ
Եվրամիության և Թուրքիայի դրոշները, արխիվ

Եվրամիության ղեկավարները համաձայնել են նվազեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, քանի որ Անկարան նահանջ է արձանագրել օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված իր պարտավորություններն իրականացնելու հարցում: Այդ մասին այսօր վաղ առավոտյան հայտարարել են Եվրամիության ղեկավարները:

Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «խիստ անբավարար» է գնահատել Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը։

Մերկելը նշել է, որ դաշինքի գործադիր իշխանությունը կաշխատի Թուրքիային Եվրամիությանը անդամակցելուն պատրաստելու համար տրամադրվող 4.45 միլիարդ եվրո օգնությունը կրճատելու առաջարկների վրա։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը հայտարարել է, թե ցանկանում է, որ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվեն: Նա ընդգծել է, որ ԵՄ ղեկավարների միջև չկա կոնկրետ համաձայնություն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով դեռ 2005 թվականին մեկնարկած բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG