Մատչելիության հղումներ

Վեհափառը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի նախագահի, հայ համայնքի հետ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում, Արևելյան ուղղափառ եկեղեցիների պետերի հետ պաշտոնական հանդիպում է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, Վեհափառը մասնավորապես իր գնահատանքն ու շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին և իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում հայ ժողովրդին սատարելու համար:

Նույն օրը Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի Հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ` Բեռլինի Լուիզըն եկեղեցում: Վեհափառ հայրապետին ողջունել է թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG