Մատչելիության հղումներ

Ռախոյ. Կատալոնիայում ուղղակի կառավարում սահմանելու գործընթացը կմեկնարկի երկու օրից


Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խորհրդարանում, Մադրիդ, 18-ը հոկտեմբերի, 2017թ.
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խորհրդարանում, Մադրիդ, 18-ը հոկտեմբերի, 2017թ.

Կատալոնիային ինքնավարության կարգավիճակից զրկելու գործընթացը կմեկնարկի երկու օրից` հոկտեմբերի 21-ին: «Իսպանիայի կառավարությունը կշարունակի Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված գործողությունների իրականացումը, որոնց նպատակն է Կատալոնիայի ինքնակառավարման օրինական հիմքերի վերականգնումը», - այսօր հայտարարել է Իսպանիայի կառավարության խոսնակ Ինիգո Մենդես դե Վիգոն` ընթերցելով վարչապետ Մարիանո Ռախոյի հայտարարությունը:

1978 թվականին ընդունված Սահմանադրության 155-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Իսպանիայի կենտրոնական իշխանությանը` երկրի ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում 17 երկրամասերից յուրաքանչյուրում ուղղակի կառավարում մտցնել:

Հիշեցնենք, օրերս Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի ճանաչեց հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեն, որի մասնակիցների գերակշռող մեծամասնությունը քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին:

Ավելի վաղ, Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի իշխանությունների համար վերջնաժամկետ էր սահմանել մինչև այսօր առավոտյան ժամը 10-ը՝ բացատրելու համար ընդունված «առկախված անկախության» մասին որոշման էությունը։ Հակառակ պարագայում Իսպանիայի կառավարությունը սպառնում էր Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG