Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում զերծ մնալ սադրանքներից


Ուկրաինա - Ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում Գերագույն ռադայի շենքի մոտ, Կիև, 18-ը հոկտեմբերի, 2017թ․
Ուկրաինա - Ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում Գերագույն ռադայի շենքի մոտ, Կիև, 18-ը հոկտեմբերի, 2017թ․

Ուկրաինայի ոստիկանությունը կոչ է անում Գերագույն ռադայի շենքի հարևանությամբ կազմակերպված բողոքի գործողության մասնակիցներին զերծ մնալ սադրանքներից:

Ներքին գործերի նախարարության հանրային կապերի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Շևչենկոն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով ցուցարարներին չխախտել օրենքը: «Զենքի կիրառմամբ սադրանքների հավանականությունը մշտական է: Ոստիկանության գործողությունների հիմնական ուղղվածությունը հենց դա է` թույլ չտալ, որպեսզի ցույցի անցկացման վայրում զենք հայտնվի: Զենք մի բերեք, հակամարտություններ մի հրահրեք, գրոհներ մի կազմակերպեք: Այլ սահմանափակումներ չկան», - հայտարարել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Կիևի կենտրոնում բողոքի գործողությունները սկսվել են երեքշաբթի առավոտյան: Դրանց մասնակցում են մի շարք աջ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի միությունը»: Բողոքի գործողության մասնակիցները պահանջում են վերացնել պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG