Մատչելիության հղումներ

«Ռոսնեֆտ»-ը 400 միլիոն դոլարի համաձայնագիր է ստորագրել իրաքյան Քուրդիստանի հետ


Ռուսաստան - «Ռոսնեֆտ»-ի շենքը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - «Ռոսնեֆտ»-ի շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը` «Ռոսնեֆտ»-ը պայմանագիր է ստորագրել իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հետ` տարածաշրջանում նավթի արդյունահանում իրականացնելու վերաբերյալ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության տեղեկություններով՝ խոսքը նավթի արդյունահանման հինգ նախագծերի մասին է, որոնցում «Ռոսնեֆտ»-ի մասնաբաժինը կազմելու է 80 տոկոս:

Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը և ռուսաստանյան նավթային ընկերությունը պայմանավորվել են այս շրջանում գտնվող նավթահորերի շահագործման առաջին, փորձնական փուլի մեկնարկն ազդարարել 2018 թվականին:

Նույն աղբյուրի համաձայն՝ «Ռոսնեֆտ»-ը քրդական իշխանություններին էներգետիկ այս ծրագրում մասնակցելու իրավունք ստանալու դիմաց կվճարի շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար:

Հիշեցնենք, նավթով հարուստ Քուրդիստանը ճնշումների տակ է՝ անցած ամիս տեղի ունեցած անկախության հանրաքվեի հետևանքով: Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդերը ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեցին Բաղդադից անկախացմանը: Բաղդադը չի ընդունել հանրաքվեի արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG