Մատչելիության հղումներ

Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվե է


Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին քվեարկում է անկախության հանրաքվեում, Էրբիլ, 25-ը սեպտեմբերի, 2017թ․
Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին քվեարկում է անկախության հանրաքվեում, Էրբիլ, 25-ը սեպտեմբերի, 2017թ․

Տարածաշրջանում աննախադեպ լարվածության պայմաններում իրաքյան Քուրդիստանը անկախության հանրաքվե է անցկացնում, որին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 5 միլիոն մարդ:

Հանրաքվեն, այդուհանդերձ, չի ունենա օրինական ուժ, բայց կարող է ամրապնդել ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի դիրքերը Իրաքից անջատվելու շուրջ բանակցություններում:

Բարզանին հայտարարել է, որ եթե հաղթի «այո»-ն, ինչում փորձագետները գրեթե կասկած չունեն, ապա պաշտոնական Էրբիլը Բաղդադի հետ լուրջ և կառուցողական երկխոսություն կսկսի հետագա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ՝ որպես երկու անկախ հարևան:

Նավթով հարուստ այդ շրջանի առաջնորդը հայտարարել է, որ եթե հաղթի «այո»-ն, ինչում փորձագետները գրեթե կասկած չունեն, ապա պաշտոնական Էրբիլը Բաղդադի հետ լուրջ և կառուցողական երկխոսություն կսկսի հետագա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ՝ որպես երկու անկախ հարևան:

Բարզանիի կառավարությունը քվեաթերթիկի վրա ընդամենը մեկ հարց է գրել տեղական երեք լեզուներով․ «Ցանկանում եք որ Քուրդիստանն ու քրդական տարածքները Իրաքյան Քուրդիստանից դուրս անկախ պետություն դառնան»:

Իրաքի ազգությամբ քուրդ բնակիչը «Ռոյթերզի» հետ զրույցում ասում է, որ «այո» է պատասխանել Իրաքյան Քուրդիստանի ապագային մասին հարցին․ - «Այսօր ես եկել եմ և քվեարկել քրդական պետության օգտին. Մենք էլ, ինչպես և մյուս ժողովուրդները, մեր սեփական երկիրն ունենալու իրավունք ունենք: Տասնյակ միլիոնավոր քրդեր ցրված են աշխարհով մեկ, մեզ ճնշել են Սադամ Հուսեյնի ռեժիմի օրոք: Ես կոչ եմ անում իրենց հարգող հայրենակիցներին «այո»-ի օգտին քվեարկել»:

Իրաքից անջատվելու հարցով հանրաքվե անցկացնելու՝ ինքնավար Քուրդիստանի մտադրությունը հարուցել է տարածաշրջանային մի շարք երկրների և միջազգային հանրության վրդովմունքը, որոշ հարևաններ անգամ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներով են սպառնում:

Հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ ավելի վաղ Իրաքի գերագույն դատարանը որոշում էր ընդունել: Քվեարկությունից հրաժարվելու կոչեր են հնչել Միացյալ Նահանգներից, ՄԱԿ-ից, հանրաքվեի անցկացումը ցավագին են ընդունել հատկապես հարևան Թուրքիան, Իրանը և Սիրիան: Այս երկրները պնդում են, որ Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը և կարող է սրել իրենց երկրներում քուրդ փոքրամասնությունների անջատական տրամադրությունները:

Պաշտոնական Անկարան ու Թեհրանը արդեն անցել են որոշ պատժիչ գործողությունների: Թուրքիան զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին ու քննարկում է նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Իրանը զորավարժություններ է սկսել, պաշտոնական Բաղդադի պահանջով փակել իրաքյան Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը:

Իրաքի հյուսիս-արևմուտքում և հյուսիսում գտնվող իրաքյան Քուրդիստանը, նշենք, արդեն լայն ինքնավարության կարգավիճակ ունի, իսկ քրդերի իրավունքներն էլ ամրագրված են երկրի Սահմանադրությամբ: Իրաքյան Քուրդիստանը իր տարադրամն ունի, ինչպես նաև սահմանային սեփական վերահսկողությունը:

Անկախ Քուրդիստանը մշտապես երազանք է եղել միլիոնավոր քրդերի համար, որոնք պետականություն չունեցող ամենամեծ էթնիկ խումբն են աշխարհում: Իրաքում, Իրանում, Թուրքիայում և Սիրիայում ընդհանուր առմամբ բնակվում է ավելի քան 30 միլիոն քուրդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG