Մատչելիության հղումներ

Իրանի հոգևոր առաջնորդը սպառնում է «քայքայել» միջուկային համաձայնագիրը


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունենում ուսանողների հետ հանդիպմանը, Թեհրան, 18-ը հոկտեմբերի, 2017թ․
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունենում ուսանողների հետ հանդիպմանը, Թեհրան, 18-ը հոկտեմբերի, 2017թ․

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին սպառնում է «քայքայել» Թեհրանի և 6 գերտերությունների միջև միջուկային համաձայնագիրը, եթե Միացյալ Նահանգները հետ կանգնի դրանից:

Խամենեին պնդել է, որ Իրանը հավատարիմ է 2015 թվականին կնքված համաձայնագրին:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրում է պաշտոնական Թեհրանին միջուկային համաձայնագրի «ոգին» խախտելու մեջ, մասնավորապես նշելով, որ Իրանը մասամբ շարունակում է փորձարկել բալիստիկ հրթիռներ: Անցած շաբաթ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին խստացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ և չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ համաձայնագրից:

Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունը բարդ իրավիճակի մեջ է դրել Իրանի հետ համաձայնագիրը կնքած մյուս գերտերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG