Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի վարչապետը այցելում է Ղազախստան


Ղրղըզստանի վարչապետ Սապար Իսակով, արխիվ
Ղրղըզստանի վարչապետ Սապար Իսակով, արխիվ

Ղրղըզստանի վարչապետ Սապար Իսակովը մեկնում է հարևան Ղազախստան: Օգոստոսի վերջին վարչապետ նշանակված Իսակովի առաջին պաշտոնական այցը տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության անդամ երկու հարևան երկրների սահմանային անցակետերում ծագած ճգնաժամի ֆոնին:

Հոկտեմբերի 10-ին Ղազախստանը խստացրել է սահմանային ստուգումները, ինչը հանգեցրել է անցակետերում մինչ օրս շարունակվող մարդկանց կուտակումների: Թեև պաշտոնական Աստանան պնդում է, որ ստուգումները պլանային բնույթ են կրում, սակայն այդ միջոցառումները սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կոշտ քննադատության ենթարկեց ղազախստանցի պաշտոնակցին՝ նրան մեղադրելով իր երկրի ներքին կյանքին խառնվելու մեջ և հայտարարելով, որ Ղազախստանը ղեկավարում են կոռումպացված «սուլթանները»:

Աթամբաևի զայրույթի պատճառ էր դարձել Նուրսուլթան Նազարբաևի կողմից Ղրղըզստանի նախագահի ընդդիմադիր թեկնածու՝ մեծահարուստ գործարար Օմուրբեկ Բաբանովին աջակցություն հայտնելու մասին հայտարարությունը:

Այսօր, սակայն, Ղրղըզստանի հեռացող նախագահը փորձել է մեղմել նախկինում հնչեցրած կոշտ ձևակերպումները: «Ես երևի ճիշտ չէի, երբ էմոցիոնալ եմ խոսել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին», - ասել է Աթամբաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG