Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները Երևանում երկկողմ հուշագրեր են ստորագրել


Աշխատանքային այցով երեկ Երևան են ժամանել Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը։

Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության, Բաստրիկինին և Նոսկևիչին այսօր ընդունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, առանձնազրույց ունեցել, որից հետո ստորագրվել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր։ Հուշագրերը ստորագրել են երեք երկրների քննչական կոմիտեների նախագահները։

«Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար՝ հնարավորություն տալով խորացնել համագործակցությունը մինչդատական վարույթի ոլորտում փորձագիտական հետազոտությունների նոր մեթոդների, քրեագիտական ձեռքբերումների, մասնագիտական վերապատրաստումների, գիտագործնական սեմինարների, գիտաժողովների անցկացման, ինչպես նաև՝ համատեղ կարևորություն ունեցող մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման համար», - ասել է Աղվան Հովսեփյանը և համոզմունք հայտնել, որ հուշագրերի դրույթների կիրարկումը կդառնա տարածաշրջանում մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության ամրապնդման լավագույն դրսևորումներից մեկը։

Հուշագրի ստորագրումից հետո մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG