Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը երկարաձգել է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի տնային կալանքը


Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը դատարանում, Մոսկվա, սեպտեմբեր, 2017թ․

Մոսկվայի դատարանը երեկ որոշել է երկարաձգել ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի տնային կալանքը մինչև հունվարի 19-ը:

47-ամյա ռեժիսորը մեղադրվում է պետբյուջեից մոտ 1 միլիոն դոլար յուրացնելու մեջ` իբր նա գումարները ստացել է, բայց նախատեսված բեմադրությունները չի իրականացրել: Սերեբրեննիկովը մեղադրանքը աբսուրդ է որակում:

Ռեժիսորը ձերբակալվել է օգոստոսին Սանկտ Պետերբուրգում և տեղափոխվել Մոսկվա: Նրա աղմկալից ձերբակալությունը ընդդիմությունը կապում է 2018 թվականի մարտին անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ, որպեսզի ռուս մտավորականությունը պաշտպանի Վլադիմիր Պուտինի՝ չորրորդ անգամ առաջադրվելը: Մասնավորապես, նման կարծիք է հայտնել Ալեքսեյ Նավալնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG