Մատչելիության հղումներ

Թրամփ. Ժամանակն է ավարտել ռուսական հետաքննությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան բակում, Վաշինգտոն, 16-ը հոկտեմբերի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան բակում, Վաշինգտոն, 16-ը հոկտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե ժամանակն է ավարտին հասցնել ամերիկյան նախագահական վերջին ընտրություններին ռուսների հնարավոր միջամտության շուրջ հետաքննությունը: «Այդ ամենն արդեն ձանձրացրել է ամերիկացիներին», - երեկ տեղի ունեցած ասուլիսում ասել է Դոնալդ Թրամփը, ընդգծելով՝ գործը քննող Ռոբերտ Մյուլերը իր նախընտրական շտաբի ներկայացուցիչների և ռուսների միջև հանցավոր գործարքի որևէ տարր չի հայտնաբերել:

Ավելի վաղ ամերիկյան հետախուզական ծառայությունները հայտարարել էին, թե Կրեմլը կիբերհարձակումներ է իրականացրել՝ ամերիկյան քարոզարշավին միջամտելու համար:

Նախագահ Թրամփը, մինչդեռ, երեկ կրկին հայտարարել է, թե դեմոկրատներն օգտագործում են այս հարցը՝ նախորդ նախագահական ընտրություններում իրենց «պարտությունն» արդարացնելու համար: «Ռուսաստանի հետ ողջ այդ պատմությունը սեփական պարտությունն արդարացնելու համար էր, սա է միակ բացատրությունը», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավաստիացնելով, որ երբեք չի դիտարկել Ռոբերտ Մյուլերին այս հարցով հետաքննությունից հեռացնելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG