Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։
Հակոբյանը նշում է, որ նախագահն այս պահին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում է։