Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, երկրների ղեկավարները դատապարտում են ահաբեկչությունը Սոմալիում


Սոմալի, Մոգադիշու, 14-ը հոկտեմբերի, 2017թ․
Սոմալի, Մոգադիշու, 14-ը հոկտեմբերի, 2017թ․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և մի շարք պետությունների ղեկավարներ դատապարտել են Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել են առնվազն 276 հոգի, վիրավորվել՝ մոտ 300-ը:

Ըստ Սոմալիի կառավարության, հոկտեմբերի 14-ին մայրաքաղաք Մոգադիշուում պայթուցիկով լի բեռնատարի պայթյունի հետևում կանգնած են «Ալ-Ղաիդա» և «Ալ-Շահաբ» ահաբեկչական խմբավորումները, թեև մինչ այս պահը որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կշարունակի աճել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG