Մատչելիության հղումներ

Սոմալիի ահաբեկչության զոհ է դարձել մոտ 2 հարյուր մարդ


Պայթյուն Մոգադիշոյում, արխիվ
Պայթյուն Մոգադիշոյում, արխիվ

Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 189-ին, ավելի քան 200-ը վիրավոր են, հաղորդում է Associated Press-ը:

Երեկ Մոգադիշոյում երկու պայթյուն էր որոտացել, հարձակման համար որևէ ուժ առայժմ պատասխանատվություն չի ստանձնել:

Կառավարությունը չի բացառում, որ ահաբեկչության հետևում կանգնած է «Ալ-Շաբաաբ» խմբավորումը, որը հայտնի է ահաբեկչական «Ալ-Ղաիդայի» հետ իր կապերով և զինված պայքար է մղում իշխանությունների դեմ՝ պահանջելով Սոմալիի տարածքում իսլամական պետություն ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG