Մատչելիության հղումներ

Վաղը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, որը կարող է վնասել շենքերի տանիքներ․ ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, վաղը՝ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ:

«Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Նախարարությունից նաև փոխանցում են, որ վաղը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 17-ի գիշերը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 18-20-ը նույնքան կբարձրանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG