«Ընդվզումը պետք է լինի գիտակցված քայլ, և այդ գիտակցված քայլին ենք պատրաստում հանրությանը», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ առաջին փուլը՝ քարոզարշավ-իրազեկումն արդեն իրականացրել են Հայաստանի մարզերում։
«Հաջորդ փուլը համացանցային քարոզարշավն է լինելու՝ տեսահոլովակների միջոցով, և, իհարկե, լինելու է երրորդ փուլը, որն իր մեջ ներառում է շրջագայություն աշխարհասփյուռ մեր հայ օջախներով, և այդտեղ մենք նույնպես մեր ցանցը հաստատելու ենք և պայքարը պետք է տանենք ցանցային այդ միջոցներով», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Բոլոր հայաշատ քաղաքներում նույնպես պետք է լինեն ընդվզման գործընթացներ՝ մերժում ապօրինի այս գործող իշխանությանը»։
«Քաղաքական դաշտում գործընկերներ չունենք»
Փոստանջյանը նշեց, որ քաղաքական դաշտում գործընկերներ չունեն։
«Եթե կան մարդիկ, ովքեր կիսում են նախ մեր սկզբունքները, գաղափարախոսությունը և ծրագիրը, ապա այդ մարդկանց հետ հնարավոր է համագործակցենք, բայց այս պահին քաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք», - ընդգծեց Փոստանջյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ