Մատչելիության հղումներ

«Ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական ցինիզմը». ԱԺ նախագահ


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան

«Խիստ ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի աշխատանքին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական հերթական ցինիկ արարքը, որը կատարել է այդ երկիրը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանում», - այսօր ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին հանդես գալով հայտարարությամբ:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, իր հայտարարությունում Բաբլոյանը մասնավորապես նշել է. - «Այն օրերին, երբ Հայաստանում անցկացվում էին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, ադրբեջանական կողմից արձակված գնդակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի 19-ամյա զինծառայող»։

Սանկտ Պետերբուրգում անցկացվող նիստի ժամանակ իր ելույթում ԱԺ նախագահն ընդգծել է, որ տվյալ իրավիճակում սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին:

Նշենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանը հրազենային վիրավորում է ստացել հոկտեմբերի 10-ին, կրծքավանդակի շրջանում՝ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ։ Նա անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ էլ մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG