Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ՄԽՎ նիստերին և ՄՄ վեհաժողովին


ԱԺ փոխնախագահ Արա Բաբլոյան, արխիվ
ԱԺ փոխնախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի, 10-րդ լիագումար և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի նիստերին, ինչպես նաև Միջխորհրդարանական միության (ՄՄ) 137-րդ վեհաժողովին:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Խոսրով Հարությունյանը, Շաքե Իսայանը և Լենա Նազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG