Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները որոշել են ևս 115 հոգու ձերբակալել Գյուլենի հետ ենթադրյալ կապերի համար


Թուրքիայում ենթադրյալ գյուլենականների են ձերբակալում, ապրիլ, 2017թ․
Թուրքիայում ենթադրյալ գյուլենականների են ձերբակալում, ապրիլ, 2017թ․

Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել ձերբակալել ևս 115 հոգու, ովքեր կասկածվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Հաղորդվում է, որ հատուկ գործողություններ են իրականացվում Թուրքիայի 15 նահանգներում։ Ձերբակալվածները, մասնավորապես, մեղադրվում են նախագահ Ռեջեփ Էրդողանի երբեմնի համախոհ, իսկ ներկայումս թուրքական իշխանությունների ընդդիմախոս Գյուլենի գլխավորած կազմակերպությանն անդամակցելու և ֆինանսավորելու մեջ։

2016 թվականին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին, վերջինս, սակայն, հերքում է այդ մեղադրանքները։

Հեղաշրջման անհաջող փորձի կապակցությամբ Թուրքիայում շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել, 150 հազար մարդ հեռացվել է աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG