Մատչելիության հղումներ

Թուրքիայում շարունակվում են գյուլենականների ձերբակալությունները


Թուրքիայի իրավապահները շարունակում են հետապնդել ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցներին:

Անցած գիշեր 803 մարդ է ձերբակալվել: Վերջին ամիսների ընթացքում սա գյուլենականների դեմ ամենալայնածավալ գործողությունն է, որն իրականացվել է Թուրքիայի բոլոր 81 նահանգներում: Իրավապահները նախատեսել էին ձերբակալել 1,000 մարդու:

Նոր ձերբակալությունները հաջորդեցին Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որն էլ ավելի է ուժեղացնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG