Մատչելիության հղումներ

Թրամփը այսօր հանդես կգա Իրանի վերաբերյալ հայտարարությամբ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Սպիտակ տան փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր երեկոյան հանդես կգա Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ երկար սպասված հայտարարությամբ, այդ թվում՝ Թեհրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային պայմանագրի վերաբերյալ։

Իրանի հետ միջուկային գործարքը 2015 թվականին կնքել են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան: Այդ գործարքով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ծրագիրը, միջազգային համայնքն էլ խոստացել է թուլացնել պատժամիջոցները:

Թրամփը բազմիցս է քննադատել այդ համաձայնությունը, մի առիթով էլ ասել է, թե այն «Ամերիկայի պատմության ընթացքում ամենավատ գործարքն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG